О нас
"Դիսֆագիա"
Դասընթաց
Դասընթացը "Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի" և "Աստղիկ" ԲԿ-ի կողմից իրականացվող բացառիկ նախագիծ է, որը նպատակ ունի միջմասնագիտական աշխատանքային մոտեցումը դիսֆագիայի կառավարման գործընթացում դարձնել աշխատանքային նախադեպ և աշխատելաոճ։
Մեր դասավանդողները
Դասընթացը վարելու են բժշկական և ոչ բժշկական կրթություն ունեցող մասնագետներ, որոնք անմիջական մասնակցություն ունեն դիսֆագիայի տարբեր ձևերի և տարբեր փուլերում նրա գնահատման, ախտորոշման, բուժման և հաղթահարման կառավարման գործընթացում։
Այդ թիմի անդամ են հանդիսանում լոգոպեդները, նյարդաբանները, գաստրոէնթերոլոգները, քիթ-կոկորդ-ականջաբանները, օրթոդոնտները, սննդաբանները, ճառագայթաբանները, վերականգնողաբանները, էրգոթերապիստները, թոքաբանները ֆիզիոթերապիստները և այլն։
Մենք դասընթացի շրջանակներում, որպես դասավանդող ներգրավել ենք փորձառու և գրագետ մասնագետների։