Լոգոպեդների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նպատակն ու խնդիրները
-
Ասոցիացիայի նպատակներն են՝
Ասոցիացիայի հիմանական նպատակն է համախմբել հանրապետության բոլոր մարզերում, Արցախում և սփյուռքում աշխատող, սովորող լոգոպեդներին և հարակից մասնագիտություն ունեցող անձանց, ստեղծել գիտակրթական բազա, նպաստել լոգոպեդների մասնագիտական որակավորման բարձրացմանը, նորարարական տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանն ու տարածմանը
-
նպատակից բխում են հետևյալ խնդիրները
-
Ապահովել ասոցիացիայի անդամ հանդիսացող անձանց մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը
-
Խթանել համապետական, միջազգային նմանատիպ կառույցների հետ համագործակցությանը
-
Նպաստել ասոցիացիայի անդամ հանդիսացող լոգոպեդների շրջանում ոլորտի լավագույն մասնագետների բացահայտմանն ու խրախուսմանը
-
Ստեղծել փորձաքննական խմբեր, որոնք կզբաղվեն ոլորտի նորարարական գաղափարների փորձաքննությամբ
-
Ստեղծել սուպերվիզորի ինստիտուտ, որը կզբաղվի տարբեր ոլորտներում լոգոպեդների ուղղորդմամբ
-
Մասնակցել հատուկ կրթության ոլորտում և կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին
-
Տարածել տեղեկատվություն ասոցիացիայի գործունեության վերաբերյալ
-
Խթանել տեղեկատվության տարածմանը ասոցիացիայի շահառու հանդիսացող անձանց(երեխաների ծնողների, հիվանդների խնամողների) շրջանում։
-
Լոգոպեդական աջակցության կարիք ունեցող անձանց ընտանիքներին ներգրավել կառույցի գործունեության մեջ՝ ապահովելով ընտանիք-մասնագիտական թիմ համագործակցությունը:
-
Խթանել ոլորրտին վերաբերող գրականության հրատարակումը
-
Պաշտպանել իր անդամների շահերը