"Լոգոպեդների հայկական ասոցիացիա" մասնագիտական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս/թ հունիսի 3-ին և 4-ին տեղի կունենա գիտաժողով, որի նպատակն է միջմասնագիտական համագործակցության ընդլայնումը առողջապահական և սոցիալական ծառայությունների ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող լոգոպեդների և մյուս մասնագետների/ բժիշկ, հոգեբան, էրգոթերապիստ, ֆիզիոթերապիստ, միջին բուժանձնակազմ/ միջև։
Գիտաժողովին ընտրված թեմաները առնչվում են տարբեր տարիքային խմբերի այցելուների կամ բուժառուների
կարիքներին։
Այն բաղկացած է լինելու 2 մասից՝ տեսական գիտելիքների հաղորդում՝ զեկույցներ, և գործնական հմտությունների ցուցադրում՝ վարպետաց դասեր ձևաչափով։
Գիտաժողովի ծրագիրը ներկայացվել է Առողջապահության Ազգային Ինստիտուտի "Մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոն" ՝ կրեդիտավորման նպատակով։
Թիրախային լսարանը ներգրավում է ինչպես լոգոպեդներ և հարբժշկական ոլորտի այլ մասնագետներ՝ ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հոգեբան, այնպես էլ բժիշկներ և միջին բուժաշխատողներ։
Գիտաժողովի թեմաներն են
-
Օրթոդոնտիկ խնդիրները, որոնք առաջացնում են խոսքի խանգարումներ
-
Զարգացման խանգարումները՝ զարգացման մանկաբույժի դիտարկմամբ
-
Անխոսությունը
-
Աուտիզմի հաղթահարման ժամանակ կիրառվող որոշակի մեթոդներ
-
Հոգեբանական տեսանկյունից խոսքի զարգացման առանձնահատկությունները
-
Լոգոպեդի դերը արտակարգ իրավիճակներում
-
Մասնագիտական տվյալների հավաքագրումը և վերլուծումը
-
Քիմքի ճեղքվածքի հետ կապված դժվարություններն ու դրանց հաղթահարումը բժշկի և լոգոպեդի տեսանկյունից
-
Կաթվածը։ Կաթվածի ժամանակ վերականգնողական միջամտությունը՝ բժշկի և ֆիզիոթերապիստի դիտարկմամբ։
-
Դիզարտրիան և դիսպրաքսիան
-
Էրգոթերապիան և լոգոպեդիան որպես միջմասնագիտական համագործակցության օրինակ
-
Կլման ակտի դժվարությունները
-
Մանկական ուղեղային կաթվածի ժամանակ ֆիզիոթերապևտիկ միջամտությունը
-
Անձի ֆունկցիոնալության գնահատումը՝ լոգոպեդի դիտանկյունից։