top of page
55-years-old-male-patient-MBSS-revealed-radiological-features-denoting-neurological.png

Դիսֆագիա
ՄՈԴՈՒԼ 1

 "Լոգոպեդների հայկական ասոցիացիան" "Աստղիկ" ԲԿ-ի հետ համատեղ իրականացնելու է եռամսյա գիտագործնական  դասընթաց, որի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն և կստանան գործնական հմտություններ կլման ակտի անատոմիայի, ֆիզիոլագիայի , տարբեր պատճառներով առաջացած կլման ակտի դժվարությունների վերաբերյալ, դրանց հետազոտման, հաղթահարման,  հարմարեցման մասին, գործնականում մասնակիցը կդառնան այդ ամենին։

Դասընթացը բաղկացած է մի քանի բաժիններից։

Դասընթացի մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցելու 15 անձը։

Գրանցվելու համար անցեք հղումով

https://forms.gle/fprhmYA22urv6Pou5

01

shutterstock_2011448762.jpg

Ներածություն

Այս բաժնի ուսումնասիրման ընթացքում մասնակիցները կծանոթանան դիսֆագիա երևույթին, ախտանիշերին, դրա հանդիպման հաճախականությանը, դիսֆագիայի  հետևանքներին՝ այդ թվում նաև հոգեբանական, դիսֆագիայի կառավարման հնարավորություններին և ձևերին, լոգոպեդի գործունեությանը՝ դիսֆագիայի կառավարման թիմում՝ որպես առանցքային մասնագետի, ասպիրացիոն թոքաբորբին՝ որպես դիսֆագիայի հետևանք։

02

Կուլ տալու գործընթաց

Այս բաժինն ուսումնասիրելիս մասնակիցները խորությամբ կծանոթանան կլման ակտի անատոմիային և ֆիզիոլոգիային, բերանի խոռոչի անատոմիային, կլման ակտի տարիքային առանձնահատկություններին, ոչ նյարդաբանական պատճառագիտություն ունեցող կլման ակտի խանգարումներին՝ այդ թվում նաև համակարգային հիվանդությունների ժամանակ  հանդիպող կլման ակտի խանգարումներին, անատոմիական, կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված դժվարություններին։

image299.jpg

03

images.jpeg

Կուլ տալու գործընթացի  և կլման ակտի խանգարման  նյարդաբանություն 

Այս բաժինն ուսումնասիրելիս մասնակիցները կծանոթանան կուլ տալու նյարդաբանական առանձնահատկություններին, կլման դժվարություններին, որանք առաջանում են նյարդաբանական տարբեր հիվանդությունների կամ վիճակների ժամանակ, այդ թվում նաև նեյրոդեգեներատիվ հիվանդությունների,  կաթվածի ժամանակ։

04

Կլման ակտի խանգարումների տարիքային առանձնահատկությունները

Այս բաժինն ուսումնասիրելիս  մասնակիցները կծանոթանան նորածնային տարիքի ժամանակ հանդիպող կլման դժվարություններին, մեծահասակների, տարիքով պայմանավորված կլման դժվարություններին ։

oral-pharyngeal-structures.webp

05

swallowing-test.jpg

Ախտորոշում և բուժում 
ներածություն

Այս բաժինն ուսումնասիրելիս մասնակիցները  կծանոթանան դիսֆագիայի բուժման ապացուցողական հենքերին, դիսֆագիայի հետազոտման մեթոդներին և միջոցներին,  լոգոպեդական թեստերին, նրա դերին օբյեկտիվ հետազոտությունների ժամանակ, դիսֆագիայի բուժման նպատակներին։

06

Ախտորոշում և բուժում
գործնական

Այս բաժինն ուսումնասիրելիս մասնակիցները կծանոթանան առնցազն 3 լոգոպեդական թեստի՝ նախատեսված դիսֆագիայի հետազոտման համար, գործնականում կկիրառեն այդ թեստերից որոշները, մասնակիցը կդառնան FEES գործնական ցուցադրությանը քիթ կոկորդ ականջաբանի կողմից, կմասնակցեն  MBSS VFS -ին ՝ կլինիկայում, կսովորեն կլման ակտի տարբեր ծագումնաբանություն ունեցող խանգարումների ժամանակ վերականգնողական աշխատանքների ռազմավարությունը, կդիտեն տարբեր վերականգնողական վարժանքներ, կծանոթանան տարբեր բուժական ռազմավարությունների՝ բժշկի և լոգոպեդի տեսանկյունից։

UNADJUSTEDNONRAW_thumb_13-1024x768.jpg

07

Снимок экрана 2023-10-12 122036.jpg

Դիսֆագիայի միջազգային ստանդրտացված  սննդակարգ

Այս բաժինն ուսումնասիրելիս մասնակիցները  կիմանան թե ինչ է դիսֆագիայի սննդակարգի  միջազգային ստանդարտացման նախաձեռնությունը /IDDSI/, դրա կարևորությանը ողջ աշխարհում,  աշխատանքային գործիքներին, աշխատանքային թիմին։

08

Բերանի խոռոչի առողջություն և խնամք 

Այս բաժինն ուսումնասիրելիս մասնակիցները կծանոթանան պարադոնտիկ հիվանդություններին,  պարադոնտիսին և համակարգային հիվանդությանը, բերանի խոռոչի խնամքին 

nop_v23_n10_8837_0001.jpg

09

GettyImages-629413563_header-1024x575.webp

Դիսֆագիայով անձանց հետ տարվող  ֆիզիոթերապևտիկ միջամտությունները, միջավայրային հարմարեցումը և դիրքավորումները

Այս բաժինն ուսումնասիրելիս մասնակիցները  կիմանան թե ինչ ֆիզիոթերապևտիկ և կինեզիոլագիական  միջամտություններ են ցուցաբերվում կլման ակտի դժվարությունների առկայության դեպքում, դրանց ապացուցողական հենքը, դիսֆագիա ունեցող անձանց դիրքավորման կարևորությունը,խելամիտ հարմարեցումները, որոնք կհեշտացնեն կուլ տալու գործընթացը։

bottom of page