top of page

ESLA-ն հանդիսանում է լոգոպեդների եվրոպական ասոցիացիաների և կազմակերպությունների համար հովանոց կազմակերպություն։ Կառույցին անդամակցում են 31 կազմակերպություն և ավելին, քան 50000 մասնագետ։

Ս/թ մայիս ամսին ESLA-ի Գլխավոր ժողովը հաստատեց նաև Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի անդամակցությունը եվրոպական ամենամեծ մասնագիտական կառույցին՝ որպես Observer member։

unnamed.png

Ի՞նչ առավելություններ է ստանում մեր ասոցիացիան՝ անդամակցելով ESLA-ին։

  • Դառնում է եվրոպական ամենամեծ մասնագիտական կառույցի մի մասը

  • Ասոցիացիայի անդամները իրավունք են ունենում օգտվել ESLA- ի բոլոր իրավունքներից ու հնարավորությունների

                 բացառությամբ․

  1.    Ասոցիացիայի անդամ կազմակերպություն ընտրելիս

  2. Կազմակերպությանն առնչվող կանոնակարգեր ընդունելիս  քվեարկելու հրավունքից

  • Իրավունք ունի դիմել և ստանալ  մասնագիտական ոլորտին առնչվող խորհրդատվություն ​

  • Ասոցիացիան իրավունք ունի մասնակցել ESLA գլխավոր ժողովին, որը գումարվում է տարեկան  2 անգամ

  • Մասնակցել ESLA-ի կողմից կազմակերպվող կամ համապեղ կազմակերպվող նախագծերին ու դասընթացներին, որոնք անդամ կազմակերպությունների լոգոպեդների համար անվճար են կամ զեղչված։

  • Մասնակցել ESLA-ի հետազոտական նախագծերին՝ ներկայացնելով մեր երկիրը

  • Դառնալ մասնագիտական մեծ համայնքի մի մասնիկը՝ ստեղծելով ներմասնագիտական կապեր  եվրոպական տարբեր երկրներներում մասնագիտական գործունեություն ծավալող մասնագետների միջև:

  • Համատեղ հանդես գալ նախագծերով։

bottom of page